Գոհաբանության օրն ամերիկացիների տոնական սեղանին այս տարի կդրվի ավելի քան 46 մլն հնդկահավ, հաղորդում է հնդկահավերի փրկության Farm Sanctuary կազմակերպությունը:
«Եթե մարդիկ վերցնում են վարժեցրած հնդկահավերի, ապա դա ավելի լուրջ պատասխանատվություն է, քան շունը կամ կատուն, դա մեծ աշխատանք է: Հնդկահավերը որպես տնային թռչուններ. դժվար հարց է»,- կարծում է Հնդկահավեր արտադրողների ազգային ֆեդերացիացիայի ներկայացուցիչ Քիմոն Ուիլյամսը, որի խոսքերը մեջբերում է Associated Press-ը:
Ուիլյամսի խոսքով՝ դրա համար կան շատ պատճառներ: Առաջին հերթին՝ որոշ հնդկահավեր ունենում են մինչև 30 կգ քաշ: Բացի այդ՝ ամեն թռչուն ունի իր բնավորությունը, որոշները կարող են ագրեսիվ լինել: Թռչուններն «աչքի են ընկնում նյարդայնությամբ» ու նրանց հարկավոր է ազատ տարածք, իսկ կերակրել հարկավոր է՝ հետևելով համապատասխան դիետայի:
ԱՄՆ-ում Գոհաբանության օրը նշում են նոյեմբերի ամեն 4-րդ հինգշաբթի օրը: Այդ օրը ամերիկյան ընտանիքներում սեղանի վրա դրվում է տապակած հնդկահավ ու դդումով խմորեղեն:





































