Իրանը հասել է այն բանին, որ գերմանական գարեջրային ընկերությունը վաճառքից հանել է իրանական դրոշով շշերը, քանի որ դա չի համապատասխանում իսլամի չափանիշներին: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Gaffel Koelsch ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել Իրանից՝ հայտարարելով, որ չի ցանկացել վիրավորել Իսլամական Հանրապետության կրոնական զգացումներն ու կասկածի տակ դնել դրա բարոյական արժեքները: