ԱՄՆ ռազմածովային ուժերը կարճ ժամանակով կրճատում են ավիակիրների ներկայությունը Պարսից ծոցում: Այս մասին հայտնում է Navy Times-ը:
USS Nimitz նավը, որը պետք է Պարսից ծոց գար 2013-ի հունվարին՝ փոխարինելու Dwight D. Eisenhower-ին, ենթակա է վերանորոգման, ինչը ձգձգվում է առնվազն մեկ տարով: Վերանորոգման կարիք ունի մասնավորապես ուժային սարքը:
Այժմ USS Nimitz-ը գտնվում է Բրեմերթոնի (Վիրջինիա) ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայում:
Իսկ Dwight D. Eisenhower-ը դեկտեմբերին կլքի Պարսից ծոցն ու ԱՄՆ-ում վերանորոգում կանցնի, որպեսզի փետրվարին 4 ամսով վերադառնա Մերձավոր Արևելք:
Այսպիսով՝ 2012-ի դեկտեմբերին և 2013-ի հունվարին տարածաշրջանում կլինի միայն մեկ ամերիկյան ավիակիր՝ John C. Stennis-ը: Ինչպես նշում է Reuters-ը՝ ԱՄՆ-ն Պարսից ծոցում նման տևական ժամկետով միայն մեկ ավիակիր է թողնում 2010-ի դեկտեմբերից հետո առաջին անգամ:










































