Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի երկրորդ խաղարկային օրվա խաղերից հետո պարզ դարձան 1/8 եզրափակչի ևս 6 մասնակիցների անուններ:
Այդ թիմերն են ՊՍԺ-ն, «Պորտու»-ն, «Շալկե»-ն, «Արսենալ»-ը, «Մալագա»-ն, «Միլան»-ը, «Բորուսիա»-ն ու «Ռեալ»-ը:
Հարկ է նշել, որ «Մալագա»-ն ու «Բորուսիա»-ն ապահովել են առաջին տեղը իրենց խմբերում:
Կիևի «Դինամո»-ի ու «Օլիմպիակոս»-ի մասնակցությունը Եվրոպա լիգային նույնպես արդեն հաստատված փաստ է:
Իսկ եվրոպական մրցաշարերից դուրս մնացին Զագրեբի «Դինամո»-ն ու «Մոնպելյե»-ն:








































