Սակայն ակնհայտ է, որ պետության ունեցած տվյալներ իրականությանը չեն համապատասխանում:
2004թ. համեմատ` վերջին տարիներին Հայաստանում բռնաբարությունները կրկնակի ավելացել են: Այսպիսով, ՀՀ ազգային վիճակագրության տվյալների համաձայն` դատապարտվածների թվաքանակը եւ բաշխվածությունն ըստ բռնաբարություն հանցատեսակի` հետեւյալ պատկերն ունեն. 2004թ.`5, 2005թ.`15, 2006թ.`7, 2007թ.`7, 2008թ.`12, 2009թ.`11: Ակնհայտ է, որ պետության ունեցած տվյալներ իրականությանը չեն համապատասխանում: Բռնաբարությունն այն հանցատեսակներից է, երբ հատկապես Հայաստանում տուժողները զերծ են մնում այդ մասին բարձրաձայնելուց, առավել եւս` գործ հարուցելուց՝ բնականաբար, ամաչելով հասարակության վերաբերմունքից: