Փարիզի դատարանը չորեքշաբթի 28 հզ. եվրոյով տուգանել է փայլերես Voici ամսագրին, որը շփոթել է Աննա Սինքլերի՝ ԱՄՀ-ի նախկին ղեկավար Սթրոս–Կանի կնոջ կյանքի նոր ուղեկցի անունը:
Ամսագիրն իր առաջին էջը նվիրել էր Սինքլերի նոր սիրո պատմությանը: Պարբերականի տվյալներով՝ նրա նոր ընտրյալը Grasset պարբերականի ղեկավար Օլիվյե Նորան է, ով 2012 թ. հրատարակել էր Սինքլերի նոր գիրքը:
Հոկտեմբերին Paris-Match ամսագրում տեղեկություն էր հայտնվել, որ Սինքլերը հոգեկան հավասարակշռություն է գտել 80-ամյա պատմաբան Պիեռ Նորայի հետ, ով Օլիվյե Նորայի հորեղբայրն է: Ի դեպ, տպագրվել էր նաև լուսանկար, որտեղ Նորան և Սինքլերը զբոսնում են անտառում։
Ներկա դրությամբ փարիզյան դատարանը քննում է Սինքլերի ևս մեկ հայցն ընդդեմ Paris-Match-ի՝ անձնական կյանք ներխուժելու կապակցությամբ:
Լրագրողը հերքել է Օլիվյե Նոռայի հետ սիրավեպի մասին լուրերը և դրա հետ մեկտեղ հայց է ներկայացրել Voici-ի դեմ: Արտահերթ հարցերով դատավորը վճռել է, որ լուսանկարները կիրառվել են տեքստին ոչ համապատասխան՝ կեղծիքը հավաստի դարձնելու համար: Բացի այդ, ամսագիրը Սինքլերին և Նորային պետք է վճարի 10 հզ. և 18 հզ. եվրո՝ բարոյական վնասի համար:











































