Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառում, որ ԵՄ բյուջեի հարցը հաջորդ 7 տարիների ընթացքում կորոշվի միայն 2013 թ. սկզբին: Նման որոշում Մերկելը կայացրել է Բունդստագում իր ելույթի ժամանակ:
«Ես չգիտեմ՝ արդյո՞ք վերջնական որոշում կունենանք վաղը կամ մյուս օրը, մենք ուզում ենք դա: Անհրաժեշտության դեպքում կհանդիպենք հաջորդ տարվա սկզբին»,- նշել է Մերկելը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-23-ը Բրյուսելում Եվրոպական խորհրդի հատուկ նիստ է տեղի ունենալու՝ նվիրված ԵՄ երկարատև բյուջեին:








































