Ռիհաննան գրեթե ավարտել է իր «777» շրջագայությունը: Այս շրջագայությունը նվիրված է նրա թվով 7-րդ ալբոմի` «Unapologetic»-ի թողարկմանը: Լոնդոնում նա ելույթ է ունեցել Forum դահլիճում: Նրան լսելու էին եկել ինչպես սովորական երկրպագուները, այնպես էլ հայտնի մարդիկ այդ թվում` Կայլի Մինուն, Ստելլա Մակկարտնին:
24-ամյա Ռիհաննան բեմ է բարձրացել սև, փոքրիկ նկարներով սպիտակ հագուստով, բաց կրծկալով և թավշե, կարմիր, շքեղ կոշիկներով` Manolo Blahnik-ից:
Համերգի ընթացքում նա կատարել է իր տարբեր ալբոմների երգերը: Ընդհանուր առմամբ նրա համերգը տևել է 1 ժամ 45 րոպե, անգամ տեխնիկական փոքրիկ թերությունը չի խանգարել նրան:











































