ԱՄՆ դեսպանատունն Իսրայելում տարածել է անվտանգության ծառայության զգուշացումը, որը վերաբերում է աշխատակիցներին և ամերիկյան քաղաքացիներին, ովքեր ապրում են Իսրայելում:
Դեսպանատան կայքում հրապարակված փաստաթղթում դեսպանատան աշխատակիցներին և ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներին կոչ է արվում մնալ տներում կամ գրասենյակներում, քանի դեռ Իսրայելի ոստիկանությունը փնտրում է Թել Ավիվում ահաբեկչության իրականացման երկրորդ մասնակցին:
Երեկ դեսպանատան աշխատակցի վրա հարձակում գործելուց հետո դիվանագիտական առաքելության շենքը փակել են: Բացի այդ, ժամանակավորապես դադարեցվել է ցանկացած տիպի հյուպատոսական ծառայությունների տրամադրումը:











































