Wednesday, 17 06 2026
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

Արմեն Աշոտյանն ընդունել է օլիմպիադաներում մրցանակների արժանացած աշակերտներին

«Աստղագիտություն» և «Ինֆորմատիկա» առարկաների միջազգային օլիմպիադաներում մրցանակների արժանացած աշակերտներին նոյեմբերի 21-ին ընդունել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Շնորհակալական խոսք հղելով աշակերտներին, ուսուցիչներին, թիմի ղեկավարներին ցուցաբերած արդյունքի համար` նախարարը նշել է. «Մոտ երեք ամիս առաջ Հայաստանի նախագահն ընդունեց միջազգային օլիմպիադաներում մրցանակային տեղերի արժանացած աշակերտներին, շնորհավորեց և հույս հայտնեց, որ գալիք երկու աշակերտական օլիմպիադաներում ևս հայ աշակերտները կշարունակեն նվաճել մեդալներ և հաջողությամբ հանդես գալով` բարձր կպահեն Հայաստանի պատիվը: Անցավ երեք ամիս, և վերջին երկու` «Աստղագիտություն» և «Ինֆորմատիկա» առարկաների օլիմպիադաներում ևս մեր դպրոցականներն արձանագրեցին հերթական փայլուն արդյունքը` թվով 6 մեդալ, այդ թվում` 1 ոսկի, 1 արծաթ և 4 բրոնզ: «Հաջողության պատմություններ» արձանագրած աշակերտները մեր հպարտությունն ու ուրախությունն են և կրթական համակարգում տեղի ունեցող լայնածավալ փոփոխությունների արդյունավետության լավագույն ապացույցն ու աշխատանքի լավագույն հիմնավորումը, լավագույն սպեղանին` կրթական բարեփոխումներում իրականացվող խնդիրների հաղթահարման գործում»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ համաձայն վիճակագրության` այս տարվա ցուցանիշներով` 16 օլիմպիական մեդալ, Հայաստանի թիմը, Խորհրդային Միության նախկին երկրների, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի հետ, բաժանում է 5-7-րդ տեղերը:

ԱՊՀ երկրների շարքում, ըստ նախարարի, Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ բնակչության մեկ շնչին ընկնող մեդալների քանակով` 2-3-րդ տեղերը: Հարավային Կովկասի մյուս երկու երկրների` Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները զբաղեցրել են համապատասխանաբար 14-րդ և 15-րդ տեղերը:

«2012 թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաների արդյունքում` Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ ցուցաբերելով ամենաբարձր արդյունքները: Եվս մեկ ուրախալի փաստ` այս տարի ընդլայնվել է նաև դպրոցների աշխարհագրությունը` այդ թվում նաև մարզային. փայլուն են հանդես եկել Գորիս և Վանաձոր քաղաքի դպրոցները` ցույց տալով, որ Հայաստանում կրթության որակի վրա կատարվող աշխատանքների բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերն իրենց պտուղները տալիս են ոչ միայն օլիմպիական շարժման ավանդական դպրոցներում, այլ նաև մարզային կրթօջախներում: Հուսով եմ, որ հաջորդ տարի ավելի մեծ ներկայացվածություն կունենանք մարզերի աշակերտության կողմից»,-ընդգծել է Արմեն Աշոտյանը` հավաստիացնելով, որ այսուհետ ևս նախարարության ուշադրության կենտրոնում են լինելու օլիմպիականների նախապատրաստման և հավաքագրման աշխատանքները, որպեսզի, ըստ նախարարի, ապագայում ևս հայ օլիմպիականները լավագույնս ներկայացված լինեն միջազգային օլիմպիադաներում և իրենց ցուցանիշներով ուրախացնեն հայ հասարակությանը:

Արմեն Աշոտյանը, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով օլիմպիականների ուսուցիչներին, մարզիչներին, դպրոցի տնօրեններին, ինչպես նաև ծնողներին` աշակերտների կրթության գործում իրենց ավանդն ունենալու, ինչպես նաև նրանց կայացման և առաջխաղացման համար, աշակերտներին հանձնել է պարգևներ` ՀՀ կառավարության անունից: Օլիմպիականներն ու ուսուցիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախարարին` անմիջական աջակցության, ինչպես նաև թիմերին Ծաղկաձորում «մարզվելու» և ուսումնական հավաքների հնարավորություն ընձեռելու համար:

2012 թվականին «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական` նվաճելով 16 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ և 5 գովասանագիր: Առհասարակ, բոլոր առարկաների գծով այս տարի հայ օլիմպիականները գրավել են մրցանակային տեղեր:

Ի դեպ, 2003 թվականին հայ աշակերտները նվաճել են 11, 2004 թվականին համապատասխանաբար` 14, 2005–ին` 10, 2006-ին` 5, 2007-ին` 8, 2008-ին` 5, 2009-ին` 7, 2010-ին` 7 և 2011-ին` 6 մեդալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում