Մարտի 19-ի գիշերը լուսինը մոտ է եղել Երկիր մոլորակին: Այն Երկրից ընդամենը 212000 մղոն հեռավորության վրա էր: Վերջին անգամ այսպիսի երևույթ գրանցվել է 1993թ.-ին:
Մասնագետների կարծիքով` լուսնի մոտ լինելը կարող է տարերային աղետների պատճառ դառնալ: Վիճակագրության համաձայն` բազում աղետներ, երկրաշարժեր ու ցունամիներ պատահել են հենց այն օրերին, երբ լուսինը շատ մոտ է եղել Երկիր մոլորակին:
Շատերն էլ այս համընկնումը համարում են պատահականություն և լուսնի մոտենալը դիտում որպես բնական երևույթ:
Այս գիշեր լուսինը ոչ միայն մոտ էր, այլև շատ պայծառ, ու նրա լեռներն ու գոգավորությունները տեսանելի էին նույնիսկ անզեն աչքով: