Բելգիայի բնակիչը 22.7 միլիոն եվրո է շահել EuroMilions վիճակախաղով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով բելգիական ԶԼՄ-երը:
Խաղարկությունն անցկացվել է երեկ երեկոյան Եվրոպայի ինը երկրներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Պորտուգալիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում և Բելգիայում:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաղթող մասնակցի անունը չի հաղորդվել:
Նշենք, որ 2011 թ. սեպտեմբերին Բելգիայի բնակիչներից մեկը նույնպես դառձել էր EuroMilions վիճակախաղի հաղթող՝ շահելով 15 միլիոն եվրո:
Բելգիայում ամենախոշոր շահումը գրանցվել է 2007 թ., երբ EuroMilions վիճակախաղով մի մասնակից շահել էր 100 միլիոն եվրո:










































