Բալոտելիի, Ռոնալդինյոյի, Վիերիի և Ա Սերիայի բազմաթիվ այլ ֆուտբոլիստների ընկերուհի Սարա Տոմազին 2006 թվականին ճանաչվել է Իտալիայի ամենասեքսուալ մոդել:
Սարան «Ինտեր»-ի երկրպագուհի է, և գեղեցկուհին խոստացել է մերկապար ցուցադրել, եթե թիմը չեմպիոն դառնա: Հռոմեական ակումբին երկրպագելը, սակայն, չի խանգարել Տոմազիին հանդիպել «Լացիո»-ի, «Միլան»-ի, «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստբների հետ:
«Եթե ցանկանայի, ես շատ հարուստ կլինեի: Աշխատանքիս բերումով հանդիպել եմ այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Սիլվիո Բերլուսկոնին, Մուամար Քադաֆին, Վլադիմիր Պուտինը: Սակայն ես չեմ զղջում, որ չեմ շարունակել զբաղվել դրանով»,- մեկնաբանել է Սարան մոդելի բուռն կարիերայի ավարտը: Նշենք, որ Սարա Տոմազիի կյանքում ամենաերիտասարդ տղամարդը 31-ամյա Մարիո Բալոտելին է եղել:






































