Ֆինլանդիայի Սուոնենյոկի քաղաքը հոսանքազրկվել է սկյուռի պատճառով,- տեղեկացնում է Euromag-ը:
Կենդանին բարձրացել էր էլեկտրական լարերի վրա, ինչն էլ կարճ միացման պատճառ է հանդիսացել: Սկյուռը սատկել է՝ ստանալով 20 կիլովոլտ ուժգնությամբ հոսանքի հարված:
Էներգետիկները արագ լուծել են խնդիրը՝ 15 րոպեում վերականգնելով քաղաքի կենտրոնի հոսանքը: Ծայրամասերում բնակիչները մեկ ժամ առանց հոսանքի են մնացել:
Ինչպես նշել է Savon Voima էլեկտրաընկերության ինժեներ Յարմո Միկկոնենը, ժամանակակից սարքավորումները պաշտպանված են կենդանիներից, այս դեպքը բացառություն էր:









































