Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն իտալական լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ ներկա պահին ինքը ցանկանում է ավարտել մարզչական կարիերան 2014 թվականին կայանալիք Աշխարհի առաջնությունից հետո:
«Ես պատրաստվում եմ ավարտել մարզչական կարիերաս երկու տարի անց: Ռուսաստանի հավաքականի հետ նվաճման հասնելու փորձ ենք կատարելու: Հուսով եմ՝ մենք կկարողանանք հասնել Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնություն: Իհարկե, եթե ես այնպիսի առաջարկ ստանամ, որ գլուխ հանելու համար պիտի խորասուզվեմ այդ աշխատանքի մեջ, կվերանայեմ որոշումս, սակայն այս պահին այդպիսի աշխատանք չեմ տեսնում»,- ասել է Կապելոն:










































