Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն հույս է հայտնել, որ թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կերկարաձգի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ՝ գրում է իսպանական մամուլը:
«Այոʹ, հենց լրատվամիջոցների մեղքով է, որ Ռոնալդուի վերաբերյալ ստեղծվել է որոշակի իրավիճակ: Շատերը հենց նրան են համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Քրիշտիանուն արել է այն, ինչ արել է. նա օգնել է «Ռեալ»-ին դառնալ Իսպանիայի չեմպիոն: Որպես նրա ընկեր՝ ես ասում եմ, որ ցանկանում եմ՝ Ռոնալդուն երկարաձգի պայմանագրի ժամկետը «Ռեալ»-ի հետ, սակայն դա անելու համար ակումբի ղեկավարությունը որոշ քայլեր պետք է ձեռնարկի»,- ասել է Պեպեն:







































