News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ կառավարական գրասենյակում հանդիպել է Վրաստանում Իսրայելի դեսպան Յուվալ Ֆուքսի հետ: Այս մասին հայտարարել է վարչապետի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ Բիձինա Իվանիշվիլին մտահոգություն է հայտնել Իսրայելի և Պաղեստինի միջև հարաբերությունների զարգացմամբ: Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը և անվտանգությանն ու ահաբեկչությանն առնչվող խնդիրները:
Իվանիշվիլին ընդգծել է, որ մերձավորարևելյան տարածաշրջանում պետք է հնարավորինս շուտ մեղմացնել իրավիճակը, և պետք է վերականգնվեն խաղաղ գործընթացները:








































