Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Յուվենթուս»-ի դեմ արտագնա խաղում 3:0 հաշվով պարտվելուց հետո «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը չափազանց դժգոհ է մնացել:
«Անցած մրցաշրջանում մեր ելույթները ՉԼ-ում անչափ լավն էին, ինչպես երազում: Իսկ այս տարի ամեն ինչ նման է մղձավանջի: Մենք շատ հիասթափված ենք:
Այսօր մենք պահեր ունեցանք մրցակցի դարպասի մոտ, բայց պետք էր նաև դրանք իրացնել, ինչը հաջողվեց նրանց բավականին լավ:
Հիմա մենք պետք է հաղթենք վերջին խաղում ու սպասենք «Յուվենթուս»-ի խաղի արդյունքին: Ցավալի է, որ ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված»,- ասել է Չեխը:








































