Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն մեկնաբանել է «Սպարտակ» – «Բարսելոնա» խաղը: Հիշեցնենք, որ հյուրերն առավելության հասան 0:3 հաշվով:
«Հաղթանակն այնպիսի հեշտ չստացեց, ինչպիսին կարելի էր ակնկալել՝ մրցաշարային աղյուսակին նայելով: Սակայն մենք իրոք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք: Մինչև ընդիմջում կարողացանք երեք գոլի հեղինակ դառնալ, իսկ դրանից հետո հանգստորեն արդյունքի հասանք: «Նոու Կամպ»-ում նրանք իսկապես լուրջ խնդիրներ ստեղծեցին մեզ համար, սակայն այսօր թույլ չտվեցինք որևէ բան անել:
Մեսսին ֆանտաստիկ խաղ անցկացրեց, ինչպես միշտ: Իմ կարծիքով՝ Լեոն մոլորակի լավագույն ֆուտբոլիստն է: Երբ թիմում ունես նման կարգի խաղացող, պարտավոր ես առավելագույնը քաղել նրանից: Մենք այդպես էլ անում ենք՝ առավելագույն արդյունքի հասնելով: Բացի այդ՝ Մեսսին ինքը գիտի՝ ինչպես գոլ խփել, ինչպես հաղթել: Այսօր նա ևս մեկ անգամ ցույց տվեց իր պրոֆեսիոնալիզմը»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Պիկեի խոսքերը:








































