Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային ընտրանու հարձակվող Լիոնել Անդրես Մեսսին «Սպարտակ» – «Բարսելոնա» խաղից հետո խոսել է հանդիպման մասին: Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվեց 0:3 հաշվով՝ կատալոնացիների հաղթանակով: Մեսսին դարձավ երկու գոլի հեղինակ:
«Խաղը հեշտ չէր: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց գոլ խփել, պահել գնդակն ու ցույց տալ մեր խաղը: «Սպարտակ»-ի դեմ տնային խաղում այդքան էլ լավ չխաղացինք:
Երեկվա խաղին պատրաստվել էինք այնպես, ինչպես բոլոր հանդիպումներին: Անկախ մրցակցից՝ «Բարսելոնա»-ն խաղում է նույն ձևով: Առաջին հանդիպմանը «Սպարտակ»-ը փակ ֆուտբոլ էր խաղում, և մենք չէինք կարողանում ազատ գոտիներ ստեղծել»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Մեսսիի խոսքերը:








































