Քենթերբերյան արքեպիսկոպոս Ռոեն Ուիլյամսն իր խորին հիասթափությունն է հայտնել Անգլիայի եկեղեցու գլխավոր սինոդի ընդունած որոշման վերաբերյալ, որը մերժել է կանանց եպիսկոպոս ձեռնադրվելու իրավունք տալ:
«Իհարկե, ես հույս ունեի և աղոթում էին, որ այս խնդիրը լուծվեր: Ես խորապես հիասթափված եմ, որ դա այդպես չէ»,- ասել է Ուիլյամսը, ով շուտով վայր կդնի անգլիական եկեղեցու գլխավոր հոգևորականի իր լիազորությունները և դրանք կփոխանցի եպիսկոպոս Ջասթին Ուելբիին:
Վերջինս իր Twitter-ում գրել է, որ սա շատ մռայլ օր է: Թե՛ Ուիլյամսը, թե՛ Ուելբին համարում են, որ կանայք եպիսկոպոս օծվելու իրավունք ունեն:











































