Գերմանական ավիաընկերության LH 403 ռեյսի՝ Ամերիկայի Նյուարքից Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաք ուղևորվող ինքնաթիռի ուղևորը Իռլանդիայի Դուբլին քաղաքում հարկադրված վայրէջքի ժամանակ օգնել է առաջին օդաչուին:
Boeing-747-ն Իռլանդիայի մայրաքաղաքում իջեցնելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ երկրորդ օդաչուն իրեն վատ է զգացել,- փոխանցում է ITAR-TASS-ը` հղում անելով Lufthansa-ին:
Ավիաընկերությունում նշել են, որ առաջին օդաչուն «կարող է մենակ իջեցնել ինքնաթիռը, սակայն ապահովության համար հենվում է օգնականի հուշումների վրա»:
Ինքնաթիռի ուղևորներից մեկը պրոֆեսիոնալ օդաչու է եղել և զբաղեցրել է երկրորդ օդաչուի տեղը:
Lufthansa-ն նշել է, որ Գերմանիա թռչող 264 մարդկանց բացարձակապես ոչ մի վտանգ չի սպառնացել:
Ներկայումս ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Գերմանիայում:










































