Ւսրայելի պաշտոնական ներկայացուցիչները չեն հաստատել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի մասին հաղորդագրությունները, որը կդադարեցներ հակամարտությունը երկու կողմերի միջև և կկանխեր Իսրայելի կողմից Գազայի հատված ցամաքային զորքեր մտցնելը։ Այս մասին հաղորդում է CNN-ը:
«Գնդակը դեռևս խաղի մեջ է»,-հայտարարել է Իսրայելի կառավարության մամլո քարտուղար Մար Ռեգևը:
Նա հստակեցրել է այն պահանջները, որոնցից Իսրայելը չի հրաժարվել: Ռեգևի խոսքերով` Իսրայելը պահանջում է պաղեստինցիների կողմից հրթիռակոծման, մաքսանենգության դադարեցում: «Ներկա պահին մենք համաձայնության հասնելու ժամանակ ենք տալիս, սակայն պատրաստ ենք ինքնապաշտպանության ցանկացած միջոցների»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության ներկայացուցիչ Իզաթ Ալ-Ռաշիկը հերքել էր, որ Իսրայելի հետ ձեռք է բերվել զինադադար հաստատելու համաձայնագիր:








































