Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Սպարտակ» – «Բարսելոնա» հանդիպմանը դուբլի հեղինակ դարձավ:
Այդ արդյունքով՝ արգենտինացին հեղինակեց իր 79-րդ և 80-րդ գոլը 2012 թվականին:
Նշենք, որ մեկ ամբողջ՝ օրացուցային տարվա ընթացքում ամենաշատ գոլերը խփել է Գերդ Մյուլերը 1972 թվականին: Ֆուտբոլիստը դարձել է 85 գոլի հեղինակ: Մեսսիին ընդամենը 5 գոլ է պակասում լեգենդար հարձակվողի ռեկորդը կրկնելու համար:






































