Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ի՞նչ կարողություններ ունեն հայր և որդի Բաբլոյանները

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Արա Բաբլոյանն Ազգային ժողովում հայտնի է որպես հնարավորինս համեստ կենցաղ և վարքուբարք ունեցող պատգամավոր: Եվ որ ամենակարևորն է` աչքի չի ընկնում արտակարգ իրավիճակներում հայտնվելու կարողությամբ, ինչը հատուկ է ՀՀԿ-ի շատ պաշտոնյաների: Բայց Ա. Բաբլոյանը երբեմն առանձնանում է իր գործընկերների փոխարեն քվեարկելու սովորությամբ: Երբեմն լրագրողներն իրենց օթյակներից նկատում են, որ նա գաղտագողի քվեարկում է իր հարևանությամբ նստած գործընկերներ Աշոտ Աղաբաբյանի փոխարեն: Բայց սա բավականին փոքր թուլություն է բժշկական գիտությունների դոկտորի կոչում ունեցող պատգամավորի համար: Հատկապես, որ նրա կուսակից պատգամավորների մեծ մասը տառապում են այդ թուլությամբ:

Այս անգամ, սակայն, Ա. Բաբլոյանին անդրադառնալու առիթն այլ է՝ նրա գույքի ու եկամուտների մասին հայտարարագիրը: Իսկ այդ տվյալներին անդրադառնալուց առաջ արժե հիշել, որ մեր այս հերոսը 1991-1997թթ. եղել է առողջապահության նախարար: Իսկ այժմ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, միաժամանակ աշխատում է իրեն պատկանող «Արաբկիր» բժշկական կենտրոնում:

Իսկ Ա. Բաբլոյանի գույքի ու եկամուտների հայտարարագրին իսկապես արժե ուշադրություն դարձնել, քանի որ նա բավականին լուրջ կարողության տեր է: Նա Երևանում ունի բավականին մեծ՝ 313 քմ տարածքով բնակելի տուն, ևս մեկ բնակարան` Դիլիջան քաղաքում: Վերջին տարիներին մեր պաշտոնյաներն իրենց համար սովորություն են դարձրել մեր երկրի ամառանոցային շրջաններում սեփական բնակարան ունենալը, և այդ հաճույքից զերծ չէ նաև պարոն Բաբլոյանը:

Բնակարաններից բացի, նա ունի երկու հողակտոր: Դրանցից մեկը՝ մոտ 1,2 հեկտար տարածությամբ հողակտորը, գտնվում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում, մյուսը՝ 0«715 հեկտար տարածքով, Արագածոտնի մարզի Շենավան գյուղում: Հայտնի չէ, թե պարոն Բաբլոյանն իր այդ հողերը մշակո՞ւմ է, թե՞ պարզապես դրանք ձեռք է բերել որպես անշարժ գույք: Ամեն դեպքում նրա հայտարարագրի ֆինանսական հատվածում նշված չէ, որ գյուղատնտեսական աշխատանքով եկամուտներ է ձեռք բերում, ինչպես անընդհատ այդ մասին բարձրաձայնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ա. Բաբլոյանը, սակայն, հայտնի է որպես Մամիկոնյանց փողոցի վրա գտնվող «Արաբկիր» բժշկական կենտրոնի սեփականատեր: Այս հիվանդանոցը նրան է պատկանում բավականին վաղուց: Չի բացառվում, որ պատգամավորն այն ձեռք է բերել առողջապահության նախարար աշխատած տարիներին: Չէ՞ որ մեր պաշտոնյաներն իրենց ղեկավարած ոլորտից բավականին յուղոտ կտոր սեփականացնելու հաճելի սովորություն ունեն: Հատկապես որ հենց նրա ղեկավարած տարիներին էլ Հայաստանում մեծ թափով սեփականաշնորհման գործընթաց էր սկսվել:

Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի ֆինանսական բաժնում Ա. Բաբլոյանը նշել է, որ ունի մոտ 47 մլն դրամ, 63 հազար դոլար, 12 հազար եվրո և 7.000 շվեցարական ֆրանկ: Պատգամավորը հայտարարագրել է նաև կնոջ ֆինանսական միջոցները՝ մոտ 8,2 մլն դրամ և 6000 եվրո: Ընդ որում` Բաբլոյաններն Արաբկիր համայնքում ունեն ևս մեկ հիվանդանոց, որը գտնվում է Փափազյան փողոցի վրա՝ հայտնի Մալականների այգու հարևանությամբ: Որոշ տեղեկությունների համաձայն` այս հիվանդանոցը գրանցված է կնոջ անունով, և հենց կինն է այն ղեկավարում: Ասում են նաև, որ Բաբլոյանների ընտանիքն ունի նաև խոշոր ապահովագրական ընկերություն` «Գարանտ լիմենսը», որը հիմնադրել են ավտոմեքենաների ապահովագրությունը մեր երկրում ներդնելուց հետո:

Խոշոր սեփականատեր է նաև Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, ով անցած տարի նշանակվեց առողջապահության փոխնախարար: Նախկինում նա ղեկավարում էր ընտանիքին պատկանող «Արաբկիր» բժշկական կենտրոնը: Որդի Բաբլոյանը Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում անշարժ գույք՝ բնակարան և երկու հողակտոր է նշել, բայց չի մանրամասնել, թե դրանք որտեղ են գտնվում և որքան տարածք են զբաղեցնում: Նա հայտարարագրել է նաև 65,5 մլն դրամ ու 41,5 հազար դոլար ֆինանսական միջոցներ:

Բաբլոյանները, ասում են, կարողանում են նաև իրենց զբաղեցրած պետական պաշտոնների միջոցով բավականին կարողություն ձեռք բերել: Օրինակ` յուրաքանչյուր տարի Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման ժամանակ եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ հայր Բաբլոյանը փորձում է այնպիսի միջամտություններ անել, որ իր հիվանդանոցներին բյուջեից բաժին հասնի: Դա կարող է լինել պետպատվերի տրամադրման կամ այլ եղանակներով: Նրան պատկանող հիվանդանոցներում են բուժվում նաև հաշմանդամ երեխաները, որոնց բուժծառայությունը մեր երկրում գործող օրենսդրության համաձայն պետք է որ անվճար լինի: Այսինքն` նրան պատկանող հիվանդանոցներում բուժվող հաշմանդամների համար բյուջեից գումարներ են փոխանցվում: Բայց ինչպես հայտնի է, մեր երկրում պետպատվերն այնքան էլ չի գործում, տվյալ դեպքում գումարները կարող են փոխանցվել, բայց հիվանդների հարազատներն էլ են որոշակի ստվերային վճարումներ կատարում: Սակայն հարկ է նշել, որ Ա. Բաբլոյանն այսօր Հայաստանում երիկամների փոխպատվաստման լավագույն վիրաբույժն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում