Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Օլիգարխները ամսական 12 հազ․ դրամ են գողանում Հայաստանի ամեն ընտանիքից

Հայաստանի տնտեսությունում մենաշնորհների թիվն ավելի շատ է, քան տարածաշրջանի այլ երկրներում, որի արդյունքում Հայաստանում պարենային ապրանքների գներն ավելի բարձր են: Սա երևում է Հայաստանին վերաբերող Համաշխարհային բանկի վերջին հետազոտություններից մեկում:

«Համաձայն գործարար միջավայրի և ձեռնարկությունների գործունեության վերջին հարցման տվյալների` շուկաներում կենտրոնացման մակարդակը բարձր է, և տարածաշրջանի այլ երկրների միջին 6 տոկոսի համեմատ` Հայաստանի շուկաներում մենաշնորհները կազմում են 19 տոկոս: Ավելին` հարցման մեջ ընդգրկված շուկաների 60 տոկոսն օլիգոպոլիկ կամ մենաշնորհային կառուցվածք ունի»,- ասվում է ՀԲ զեկույցում: Այսինքն՝ Հայաստանի շուկաների 19%-ում կա միայն մեկ վաճառող՝ մոնոպոլիստ, իսկ շուկաների 60%-ում կան մեկ կամ մի քանի վաճառողներ:

Համաշխարհային բանկը փաստում է, որ մոնոպոլիաների պատճառով Հայաստանում գներն ավելի բարձր են: «Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի, ներկրման ծախսերի, ապրանքատեսակների տարբերությունների և ժամանակի գործոնների ճշգրտումից հետո պարզվում է, որ Հայաստանում գները միջինը 17 տոկոսով ավելի բարձր են, քան ԱՊՀ այլ երկրներում: Գների տարբերությունը պայմանավորված չէ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի և ներկրման պայմանների տարբերությամբ»,- ասվում է այդ զեկույցում: Այսինքն` հաշվի է առնվել Հայաստանի` ծովային սահմաններ չունենալն ու հիմնական ջրային ուղիներից (ծովից) հեռավորությունը` որպես ճշգրտիչ գործոն: Սակայն դրանով հանդերձ` ստացվել է, որ պարենամթերքի գները Հայաստանում 17%-ով բարձր են:

Մի շարք այլ գործոնների` շուկայի պահանջարկի, միջազգային շուկաների հասանելիության և հարկային բեռի ճշգրտումից հետո ևս համեմատության արդյունքները չեն փոխվում: Այսինքն` բնակչության թվով կամ ՀՆԱ-ով շուկայի մեծությունը ճշգրտելը, ինչպես նաև հարկային տարբերությունները հաշվի առնելը չի փոխում այն եզրակացությունը, որ Հայաստանում գներն ավելի բարձր են, քան ԱՊՀ այլ երկրներում:

Այսպիսով, բոլոր փոփոխականների ճշգրտումից հետո ստացվում է, որ միջինից բարձր գների հետևանքով հայաստանցի սպառողների ընդհանուր եկամտային կորուստը տարեկան կազմում է շուրջ 290 միլիոն դոլար: «Նույնիսկ ենթադրելով, որ գների իջեցման դեպքում սպառողները չեն ավելացնի պահանջարկը պարենային մթերքների նկատմամբ, նրանց տարեկան եկամտային կորուստը մեկ շնչի հաշվով կազմում է 87.7 դոլար, այսինքն` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի շուրջ 2.3%-ը և մեկ շնչին ընկնող սպառման 4.2%-ը»,- ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում:

Սա նշանակում է, որ 4 հոգանոց ամեն մի ընտանիք միջինում տարեկան ավելի քան 350 դոլար կամ ամսական ավելի քան 12 հազար դրամ կորցնում է՝ զուտ այն պատճառով, որ Հայաստանի շուկաներն ավելի մոնոպոլացված են, քան տարածաշրջանի այլ երկրների շուկաները: Այլ կերպ ասած՝ մեր մոնոպոլիստները (օլիգարխները) յուրաքանչյուր ընտանիքից ամսական 12 հազար դրամ ավելի շատ են գողանում, քան ԱՊՀ երկրների մոնոպոլիստները իրենց երկրի բնակիչներից:

Շեշտենք, որ ԱՊՀ երկրներն ու ընդհանրապես՝ տարածաշրջանը ևս բավականին թույլ մրցակցային միջավայր ունեն: Եվ ընտանիքի հաշվով այս ամսական 12 հազար դրամը կամ տարեկան ընդհանուր 290 միլիոն դոլարը հայաստանցիներս կորցնում ենք՝ համեմատած մեզ նման այլ կոռումպացված երկրների բնակիչների: Իրականում հայաստանցիներս ավելի շատ ենք կորցնում մոնոպոլիաների պատճառով, ինչպես որ կորցնում են նաև տարածաշրջանի այլ երկրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում