Չինաստանի ամենահարուստ կինը՝ Ու Յաչժունը, կորցրել է երեք միլիարդ դոլար իր ամուսնուց՝ Կայ Կյումից բաժանվելու պատճառով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Ուի մասնաբաժինը Longfor ընկերությունում 72%-ից կրճատվել է` դառնալով 43%` այն դեպքում, երբ նրա նախկին ամուսնու չափաբաժինը հասել է 29%-ի:
Այսպիսով` կնոջ կարողությունը 7.3 միլիարդ դոլարից հասել է 4.2 միլիարդ դոլարի:
Ուն իր առաջին նախագիծը վաճառել է Չունցինում` մեկ քառակուսի մետրը 157 դոլարով, որից հետո Longfor ընկերությունը շինարարական աշխատանքներ է ծավալել Չինաստանի ևս 13 քաղաքներում:
2009 թվականին ընկերությունն անցկացրել Է IPO, որի ընթացքում ստացվել է 1 մլրդ դոլար:
Ամենահարուստ չինուհու կարգավիճակին այժմ հավակնում է Country Garden Holdings-ի սեփականատեր Յան Հույյուանը, ով ունի 5 մլրդ դոլար: Ամենահարուստ չինացին շարունակում է մնալ ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող` Wahaha-ի սեփականատեր Ցզուն Ցինհոուն, ով ունի 19 մլրդ դոլար:









































