Դերասանուհի Վայնոնա Ռայդերը նկարահանվել է The Killers խմբի նոր տեսահոլովակում, որի ռեժիսորը Թիմ Բերթոնն է` հաղորդում է Gigwise-ը:
Նկարահանումները տեղի են ունեցել Բլեքփուլ նավահանգստային քաղաքում: Հայտնի չէ, թե ում դերն է ստանձնել Ռայդերը: Չի հաղորդվել նաև, թե խմբի վերջին ալբոմի որ երգն է էկրանավորելու Բերթոնը:
Ավելի վաղ Բերթոնը The Killers խմբի համար նկարահանել էր տեսահոլովակ Bones երգի հիման վրա: Վայնոնա Ռայդերը նույնպես բազմիցս աշխատել է Թիմ Բերթոնի հետ:










































