Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միգլիորիի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների խնդրին.
«Հայկական լոբբին ուժեղ վերահսկողության տակ է պահում Հայաստանը, ինչի հետևանքով երկիրը վերածվել է հայկական սփյուռքի պատանդի: Հայաստանի ու Թուրքիայի միջև առկա են խնդիրներ. Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքի մեկ քառորդը»:
Չիչեքն անդրադարձել է նաև սիրիացի փախստականների խնդրին՝ ընդգծելով, որ սիրիական զուլումի սկսվեուց հետո իրենց երկրից Թուրքիան են փախել 170,000 սիրիացիներ, որոնց վրա Թուրքիան ծախսել է 400 միլիոն դոլար:







































