Նոյեմբերի 16-ին կայացել է Կանադայում ՀՀ դեսպան, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Եգանյանի հանդիպումը ICAO-ի գլխավոր քարտուղար Ռեյմոնդ Բենջամինի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ և ՔԱՄԿ-ի փոխհարաբերությունները, առկա խնդիրներն ու անելիքները:
Գոհունակությամբ նշվել է համագործակցության բարձր մակարդակը: ՀՀ Մշտական ներկայացուցիչն ու Գլխավոր քարտուղարը մանրամասնորեն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն առնչվող մի շարք հարցերին:








































