Ձկնորսության մասին հեռուստաշոուի մասնակիցները, նկարահանելով հերթական դրվագը, հրդեհի ականատես են դարձել Մեքսիկական ծոցի նավթի հանքերից մեկում:
Ձկնորսների խումբը, հեռուստաօպերատորի գլխավորությամբ, ակամա ականատեսն է դարձել նավթի հանքում հզոր պայթյունին և դրան հաջորդած հրդեհին:
Արտակարգ իրավիճակը տեղի էր ունեցել Black Elk Energy ընկերության նավթի հանքում ուրբաթ օրը, նոյեմբերի 16-ին: Պայթյունը տեղի է ունեցել վերականգնողական աշխատանքների ժամանակ:
Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ աշխատող, չորսը ստացել են լուրջ այրվածքներ: Բոլոր տուժածները Ֆիլիպինների քաղաքացիներ են:









































