Կենդանաբանակն այգու աշխատակիցը վախեցրել է կարմիր պանդայի փոքրիկ ձագին այն աստիճան, որ փոքրիկը ուշագնաց է եղել: Զվարճալի միջադեպը տեղի է ունեցել ճապոնական Սապորո քաղաքի կենդանաբանական այգում,- հաղորդում է The Sun-ը:
Աշխատակցի ռետինե երկարաճիտ կոշիկները, որոնք միանգամից հայտնվել են պանդայի քթի տակ, երևի ապշեցրել են նրան: Կենդանին բացել է բերանը և թափահարել ձեռքերը:
Հետաքրքիր է, որ աշխատակցից վախեցել է կենդանիներից միայն մեկը: Նրա մյուս ընկերները անտարբեր են մնացել մարդու հայտնվելուն՝ շարունակվելով պտտվել կերամանի շուրջը:
YouTube-ում այս տեսանյութը հավաքել է ավելի քան 400.000 դիտում հինգ օրվա ընթացքում:










































