Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունները կարող է հանգեցնել 2013 թ. հունվարի 22-ին նշանակաված Իսրայելի խորհրդարանական ընտրությունների հետաձգմանը: Այն մասին «Իսրայել Հա-Յոմ» թերթին հայտնել է Կնեսետի նախագահ Ռեուվեն Ռիվլին:
Ռիվլինի խոսքերով՝ եթե ռազմական գործողությունները շարունակվեն մոտակա օրերին, ապա կհանգեցնեն նոյեմբերի 25-ին և 29-ին նշանակված «Լիկուդ» և «Ավոդա» առաջատար կուսակցությունների ներկուսակցական ընտրությունների հետաձգմանը: Այսպիսով, կուսակցությունները չեն կարողանա մինչև դեկտեմբերի 6-ը ներկայացնել իրենց թեկնածուների ցուցակը խորհրդարանական ընտրությունների համար:
Խոսնակը նշել է, որ կուսակցությունները ներկուսակցական ընտրությունների անցկացման ժամկետի մասին վերջնական որոշում պետք է կայացնեն նոյեմբերի 22-ից ոչ ուշ: Ընտրությունների հետաձգման դեպքում խորհրդարանի ղեկավարը ստիպված կլինի օրենսդիր մարմնի արտահերթ նիստ գումարել՝ համընդհանուր ընտրությունների անցկացման նոր ժամկետը որոշելու համար:
Նշենք, որ Իսրայելի պատմության մեջ միայն մեկ անգամ է հետաձգվել խորհրդրանական ընտրությունների անցկացման ժամկետը: Դա տեղի է ունեցել 1973 թ. արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ:








































