Ճապոնական Seiren տեքստիլ արտադրամասը մարմնի հոտը ոչնչացնող նոր նեքնազգեստ է շուկա հանել:
Գործվածքը կլանում է հոտը, սակայն գազ բաց թողնելու դեպքում չի խլացնում ձայնը: Ներքնազգեստի հիմքում կերամիկական մասնիկներ են, որոնք ներմուծվել են կտորի մանրաթելերի մեջ, դրանք կլանում և չեզոքացնում են տհաճ հոտերը:
Այս միտքը ծագել է բժիշկ պրոկտոլոգի գլխում, որը բուժում է գրգռված հաստ աղիքով և մշտական մետեորիզմով, ներառյալ` փորի փքվածությամբ և գազ արձակելուց տառապող հիվանդներին:
Seiren-ի աշխատակցուհի Նամի Յոսիդայի խոսքով` ներքնազգեստի ստեղծման համար անհրաժեշտ է եղել մի քանի տարի: Այս մասին գրում է «Մեդիցինսկիե նովոստի»-ն :
Կա 22 մոդել: Դրանցից ամենաընդունվածները վարտիքներն են, գուլպաներն ու շապիկները` ինչպես տղամարդու, այնպես էլ կանացի` վարդագույն:










































