Saturday, 20 06 2026
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին

ՀՀԿ-ն չի կարող առանց մեծամասնական ընտրակարգի. մամուլ

Ինչ կարող է տեղի ունենալ, եթե Հանրապետական կուսակցությունը համաձայնի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու քաղաքական ուժերի առաջարկին, և ինչու է ՀՀԿ-ն համառորեն խուսափում այդ առաջարկից: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքներով, ՀՀԿ-ն համամասնական ընտրակարգով, ըստ պաշտոնական թվերի, հավաքել 1664 հազար 440 քվե, որը կազմում է 42.6 տոկոս (մասնակցության ընդհանուր թիվը պաշտոնապես եղել է մեկ միլիոն 573 հազար): Այսինքն, համամասնական ընտրակարգով Հանրապետականն այսօր խորհրդարանում ունի 40 պատգամավոր, իսկ մեծամասնական ընտրակարգով ունեցել է 29 պատգամավոր (Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելուց հետո` 28), բայց եթե հաշվի առնենք դեկտեմբերի 2-ին թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում կայանալիք ընտրություններում իշխող կուսակցության նկրտումները, ապա այդ 28-ը կարող է դառնալ 30: Այսինքն, բացառապես մեծամասնական ընտրակարգի միջոցով է Հանրապետականին հաջողվել հինգերորդ գումարման Ազգային ժողովում ունենալ մեծամասնություն` 50+1: Այդ 50+1-ի շնորհիվ ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, խորհրդարանում կարող է ընդունել, անցկացնել ցանկացած որոշում, անկախ նրանից, թե մյուս քաղաքական ուժերն ինչ դիրքորոշում ունեն տվյալ հարցի շուրջ: Այս թվերը ցույց են տալիս, որ եթե ՀՀԿ-ն համաձայնի քաղաքական մյուս ուժերի առաջարկի հետ, լուրջ խնդիր է ունենալու: Առանց այն էլ մայիսի 6-ին կայացած ընտրություններում, որոնք քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն անվանել է լայնամասշտաբ ֆինանսական միջոցառում, միայն համամասնականով չկարողացավ 50+1 ունենալ, այն պարագայում, երբ ընդդիմությունը հանդես էր գալիս մի քանի դեմքով: Ինչպես հայտնի Է, ՀՀԿ-ն միակ ուժն է, որ մերժում է այս գաղափարը:

Երեկ, երբ առաջարկի հեղինակ ուժերից մեկի` ՀՅԴ-ի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին «ՀԺ»-ն հարցրեց, թե իր կարծիքով` ինչու է ՀՀԿ-ն մերժում քաղաքական մյուս ուժերի առաջարկը, նա պատասխանեց. «Շատ պարզ պատճառով, անգամ եթե վերջին ընտրության արդյունքները նկատի ունենանք, ապա բոլորի համար պարզ կլինի, որ եթե համամասնական ընտրակարգով են խորհրդարանական ընտրությունները տեղի ունենում, ապա խորհրդարանում իշխող քաղաքական ուժը կունենար այլ քվոտա, և ուժերի հարաբերակցությունն էապես կփոխվեր: Ակնհայտ է, որ մեծամասնական ընտրակարգը մշտապես Հայաստանում ծառայել է իշխող ուժին, որովհետև ընտրությունների ժամանակ, դժբախտաբար, պետք է արձանագրել, որ պայքարը ընթանում է ոչ թե քաղաքական ուժերի միջև, այլ, ըստ էության, տեղի է ունենում ոչ թե քաղաքական պայքար, այլ տեղի է ունենում քաղաքական ընդդիմադիր ուժերի պայքար` իշխող պետական ապարատի դեմ, որը մարմնավորում է իշխող կուսակցությունը»:

Հարցին` մոտավորապես ինչ համամասնության մասին կարող էր այդ դեպքում խոսք լինել, Համբարձումյանը պատասխանեց. «Թվաբանությունը շատ պարզ է. անգամ արձանագրված արդյունքների պարագայում համամասնական ընտրակարգում այսօր իշխող քաղաքական ուժերը, խոսքս վերաբերում է ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին, լավագույն դեպքում կունենային 48-49 տոկոս` միասին: Եթե հիշում եք, ՀՀԿ-ն համամասնականով հավաքել է 43 տոկոս, ՕԵԿ-ը` 5 տոկոս, դա միասին 48 տոկոս է լինում: Իսկ 48 տոկոսը, բնականաբար, 50 գումարած 1 չէ»: Հիշեցնենք, նախորդ գումարման Ազգային ժողովում, երբ ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ օրինագիծ էին ներկայացրել, իշխող մեծամասնության որոշ ներկայացուցիչներ անգամ մի քանի ցինիկ ինքնախոստովանություններով հանդես եկան: Մասնավորապես, հարակից զեկուցող` Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե հարցը քաղաքական է, և իշխանությունը քաղաքական տեսանկյունից այսօր աննպատակահարմար է համարում անցում կատարել այդ ընտրակարգին: «Իսկապես մեծամասնական ընտրությունների արդյունքում, որպես կանոն, հաղթում են այն անձինք, ովքեր ներկայացնում են իշխող կուսակցությունը: Այսինքն, այստեղ գաղտնիք չկա, և սա հնարավորություն է տալիս ստեղծել կայուն մեծամասնություն խորհրդարանում: Առանց նման մոդելի այս փուլում, մեր խորին համոզմամբ, հնարավոր չէ խորհրդարանում ունենալ կայուն մեծամասնություն, ինչն ամենևին չի բխում մեր երկրի շահերից»,- ասել էր Դավիթ Հարությունյանը: Նույն այդ քննարկումների ժամանակ այդպիսի մի հայտարարություն էր արել նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Այսինքն, ինքը` իշխանությունը, արդեն անկեղծորեն խոստովանել է, որ չի կարող համաձայնել քաղաքական մյուս ուժերի առաջարկին, քանի որ այդ պարագայում չի կարող խորհրդարանում մեծամասնություն ունենալ և, հետևաբար, անցկացնել այն բոլոր որոշումներն ու օրինագծերը, որոնք իրեն այդ պահին անհրաժեշտ են: Այնինչ, ընդդիմության համար մեծամասնական համակարգի գոյությունը, ինչպես բազմիցս նշել են այդ ուժերի ներկայացուցիչները, նշանակում է` մտնել ընտրապայքարի մեջ, ունենալով ոչ հավասար մեկնարկային պայմաններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում