Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար կլինի 100-րդը մրցաշարում իր ողջ կարիերայի ընթացքում:
Այսպիսով, Մոուրինյոն կդառնա ամենաերիտասարդ մարզիչը, ում հաջողվել է հատել 100 խաղի սահմանը մրցաշարում, հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Մոուրինյոն 5-րդ մարզիչն է, ում հաջողվել է հասնել այս ցուցանիշին: Նրանից առաջ այս ցուցանիշին հասել էին Կարլո Անչելոտին՝ 51 տարեկանում, Արսեն Վենգերը՝ 58 տարեկանում, Օտմար Հիցֆելդը՝ 58 տարեկանում, ու Ալեքս Ֆերգյուսոնը՝ 63 տարեկանում:
Հավելենք, որ Մոուրինյոն ՉԼ-ում հանդիպել է 33 տարբեր թիմերի հետ: Ամենից շատ Մոուրինյոյի թիմերը մրցել են «Բարսելոնա»-ի դեմ՝ 12 անգամ:







































