Ֆրանսիայի գլխավոր ընդդիմադիր «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության գլխավոր քարտուղարը պահպանել է պաշտոնը՝ աննշան առավելությամբ առաջ ացնելով այդ պաշտոնին հավակնող նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Կոպեն մրցակցից առաջ է անցել 0.06 % առավելությամբ՝ հավաքելով 50.03 % ձայն ՝ ընդդեմ Ֆիյոնի 49.97 % ձայնի: Քվեարկությանը ելքի համար վճռորոշ է եղել 98 ձայն:
Ֆրանսիայի գլխավոր ընդդիմադիր ուժում ընտրությունները ի հայտ են բերել աջերի և կենտրոնամետների պառակտում, երկու թեկնածուների կողմնակիցները միմյանց հասցեին ընտրակեղծիքների վերաբերյալ մեղադրանքներ են հնչեցրել:
Այժմ Կոպեն, որը հարում է Սարկոզիի աջ հայացքներին, կարող է 2017 թվականին պայքարել նախագահության համար, կամ այդ հնարավորությունը զիջել Նիկոլա Սարկոզիին, եթե նա որոշի վերադառնալ քաղաքականություն:
Ֆիյոնը, որը ներկայացնում է կենտրոնամետներին, հայտարարել է, որ չնայած քվեարկության ընթացքում տեղ գտած խախտումներին, ինքը որոշել է չբողոքարկել ընտրությունների արդյունքները:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Moody’s գործակալությունը Ֆրանսիայի պետպարտատոմսերը զրկել է բարձր AAA վարկանիշից՝ իջեցնելով մեկ կետով՝ մինչև Аа1:








































