Հոլանդիայի հավաքականի ու Ամստերդամի «Այաքս»-ի նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը ներկայացվել է որպես ակումբի շուկայաբանության բաժնի տնօրեն:
«Այաքս»-ում հույս ունեն, որ Վան դեր Սարի գալուց հետո ակումբի գովազդային գործակալությունը շատ ավելի արդյունավետ աշխատանք կկատարի:
Վան դեր Սարը, որ 90-ականների սկզբներին է հանդես եկել ամստերդամյան ակումբում, թիմի կազմում 4 անգամ դարձել է Հոլանդիայի չեմպիոն ու մեկ անգամ էլ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:
Դարպասապահը ավարտել էր կարիերան 2011 թվականին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում:







































