ՖԻՖԱ-ն ու «FIFPro» ասոցացիան հրապարակել են այն դարպասապահների ցուցակը, ովքեր հավակնում են տարվա լավագույնի կոչմանը:
Ցուցակում տեղ են գտել Ջանլուիջի Բուֆոնը, Իկեր Կասիլյասը, Պետր Չեխը, Ջո Հարթն ու Մանուել Նոյերը:
Հիշեցնենք, որ վերջին 4 տարիներին լավագույնի կոչմանն արժանացել է Իկեր Կասիլյասը:
Նշենք, որ տարվա խորհրդանշական հավաքականը հայտնի կդառնա հունվարի 7-ին Ցյուրիխում կայանալիք արարողության ժամանակ:










































