Գլիցինիան, թերևս ամենահանրաճանաչ բույսն է, որն օգտագործվում է դեկորատիվ այգեպանության մեջ, Ճապոնիայի տարածքում:
Տերևաթափային լիանաները` բոլոր հնարավոր գույների, հանդիպում են գործնականորեն բոլոր քաղաքային պուրակներում: Հարյուրամյա գլիցինիաների համար կառուցում են հատուկ կարկասներ նրանց ծանրությունը պահելու համար: Ժամանակի ընթացքում ծածկը վերածվում է մի ամբողջական ծաղկե թունելի: Նմանատիպ տեսարժան վայր գտնվում է նաև Կավատի Ֆուժի պուրակի տարածքում` Կիտաքյուշու քաղաքում: Ամեն տարի զբոսաշրջիկներն այցելում են պուրակը`տեսնելու այս եզակի կամարը և ծաղկե ջրվեժները:











































