Ինչպես հաղորդում է BBC-ն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կամբոջա կատարած իր այցի ժամանակ երկրի վարչապետ Խուն Սենին կոչ է արել ազատ ընտրություններ անցկացնել և ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչը հայտնել է, որ երկու երկրների միջև բանակցությունները լարված են եղել, և Օբաման շեշտը դրել է Կամբոջայում մարդու իրավունքների իրավիճակի վրա:
Նա քաղաքացիների իրավունքների խախտումը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման խոչընդոտներից մեկն է համարել:
Օբաման Կամբոջա է ժամանել Մյանմա կատարած այցից հետո։Մյանմայում նախկինում ոչ մի ամերիկացի առաջնորդ չէր եղել:







































