Թուրինի «Յուվենթուս»-ի մամուլի ծառայությունը պատասխանել է Միլանի «Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատիի՝ «Կալյարի»-ի դեմ խաղից հետո հնչեցրած հայտարարությանը, թե մրցավարներն ընդդեմ «Ինտեր»-ի են տրամադրված:
«Յուվենթուս»-ի պաշտոնական կայքում գրված է.«Առանց մեկնաբանությունների. պարզապես կցում ենք մի ֆայլ, որը բացելով՝ կարող եք կարդալ այն մասին, թե ինչպես է 2011 թվականի հուլիսին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր դատախազ Ստեֆանո Պալացին խոստովանել, որ «Ինտեր»-ը ներգրավված է եղել «կալչոպոլի»-ում, սակայն միլանյան ակումբին այլևս պատժել չէր կարելի, քանի որ պատժամիջոցի կիրառման ժամկետն արդեն լրացել էր»:







































