«Մանչեսթեր Սիթի»-ի 22-ամյա հարձակվող Մարիո Բալոտելին ՊՍԺ-ի հետաքրքրության շրջանակում է: Այդ մասին է տեղեկացնում L’Equipe-ը:
Իտալացի ֆուտբոլիստը վերջերս չունի իր հիմնական տեղը թիմի կազմում: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում Բալոտելիի` «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ վիճաբանության մասին:
Նշվում է, որ Բալոտելին կարող է ֆրանսիական ակումբ տեղափոխվել արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հնարավոր տրանսֆերային գործարքի արժեքի մասին տեղեկություններ չեն հրապարակվել:







































