Նոյեմբերի 15-ից 18-ը Ֆրանսիայում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 13-րդ դրամահավաք հեռախոսամարաթոնը, որի արդյունքում գրանցվել է ավելի քան 1 միլիոն 400 հազար եվրոյի խոստում:
Ինչպես հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, այս տարվա նվիրատվությունները 8%-ով գերազանցում են 2011թ.-ի հեռախոսամարաթոնին հանգանակված գումարը:











































