ITAR TASS-ի փոխանցմամբ՝ Իրանը հուսով է շարունակել իր միջուկային ծրագրի հարցով «Վեցյակի» հետ կառուցողական հանգուցալուծմամբ բանակցությունները: Այս մասին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին.
«Վեցյակի» կողմից դեռ առաջարկ չի ստացվել հանդիպման վայրի ու ժամկետի մասին: Հուսով ենք, որ Բարաք Օբաման կկատարի իրանական հարցի վերաբերյալ իր առաջին ժամկետում տված խոստումը: Մենք հուսով ենք, որ «Վեցյակը» կցուցաբերի կառուցողական տրամադրվածություն»:









































