Իտալիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում «Սիենա»-ի դեմ հանդպմանը նվազագույն` 0:1 հաշվով պարտություն կրելուց հետո «Պեսկարա»-ի գլխավոր մարզիչ Ջովանի Ստրոպան հրաժարական է տվել: Այդ մասին հայտնել է ակումբի մարզական գծով տնօրեն Դանիելե Դելի Կարին:
«Ստրոպան որոշել է հրաժարական տալ, և մենք ընդունում ենք այն: Անկեղծ ասած, նման որոշում չէի ակնկալում: Հայտնել էի, որ պարտության դեպքում մարզիչը չի ազատվի աշխատանքից: Չեմ կարող ասել, թե ով կգլխավորի թիմը: Դեռևս վաղ է անուններ տալու համար»,- ասել է «Պեսկարա»-ի սպորտային տնօրենը:
Ստրոպան աշխատանքի է անցել «Պեսկարա»-ում ընթացիկ տարվա հունիսին` Զդենեկ Զեմանի փոխարեն: Ներկայումս թիմն իր հաշվին 11 միավոր է գրանցել և գտնվում է «վտանգավոր գոտում»:










































