«Ֆերարի»-ն, ինչպես հայտնում է 20 minutos-ը, ամենևին էլ անսարքության պատճառով չի փոխել Ֆելիպե Մասայի մեքենայի փոխանցման տուփը ԱՄՆ-ի գրան պրիից առաջ: Այստեղ տակտիկական քայլ է տեղի ունեցել:
Որակավորման ժամանակ Մասան ավելի լավ արդյունք էր ցուցադրել, քան Ֆերնանդո Ալոնսոն, ով պայքարում է չեմպիոնության համար, ու դրա հետևանքով Ալոնսոն պետք է մեկնարկեր մրցուղու կեղտոտ հատվածով:
Փոխանցման տուփը փոխելուց հետո Մասսան պետք է մեկնարկելիս նահանջեր 5 տեղ, ինչը արդեն Ալոնսոյին օգնում էր մեկնարկել 7-րդ տեղից:
Արդյունքում Ալոնսոն զբաղեցրեց 3-րդ տեղը՝ Ֆետելին զիջելով միավորների նվազագույն քանակություն: Այսպիսով, չեմպիոնի անունը հայտնի կդառնա միայն վերջին գրան պրիի ժամանակ: