1819 թ. նոյեմբերի 19-ին Մադրիդում կառուցված գեղեցիկ պալատական շինությունում բացվեց մի թանգարան, որն այսօր աշխարհին հայտնի է որպես Պրադոյի թանգարան` աշխարհի ամենահարուստ պատկերասրահներից մեկն է:
Նախապես այն անվանվել էր Գիտության և արվեստի թագավորական թանգարան, որն ուներ 311 կտավ: Եվ միայն 1868 թ. ազգայնացումից հետո այն ստացավ իր ներկայիս անվանումը:
Պատկերասրահի գեղարվեստական հավաքածուի մեջ ներառված են ամենատարբեր ժանրի ստեղծագործություններ: Այն կազմվել է իսպանական թագավորների հավաքածուների հիման վրա և նրանում ընդգրկված են այնպիսի արվեստագետների գլուխգործոցներ, ինչպիսիք են՝ Բոսխը, Վելասկեսը, Գոյան, Ռուբենսը, Տիցիանը, Էլ Գրեկոն և այլ հանճարեղ վարպետների գործեր:
Մադրիդի Պրադոն Իսպանիայի խորհրդանիշներից մեկն է: Թանգարանի շենքը իսպանական ուշ կլասիցիզմի օրինակ է:
Ներկայումս Պրադոյի գեղանկարի հավաքածուի մեջ ընդգրկծված է 8600 կտավ: Պարբերաբար նկարները թանգարանից տեղափոխվում են այլ վայրեր՝ ցուցարդության համար:









































