Դենիել Քրեյքը Ջեյմս Բոնդի ամենաբարձր վարձատրվող դերակատարն է դարձել: Ամենաշատ գումար Քրեյգը ստացել է դեռևս չնկարահանված ֆիլմի համար: 2012-ի սեպտեմբերին նա 2 ֆիլմի պայմանագիր է կնքել` 31 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ (50 մլն դոլար):
Skyfall ֆիլմի համար նա ստացել է 17 մլն դոլար, «Բարեգթության քվանտ»` 7 մլն դոլար, իսկ «Կազինո Ռոյալ»-ի համար` 3 մլն դոլար:
Համեմատության համար նշենք, որ Ջեյմս Բոնդի առաջին դերակատար Շոն Քոներիի միջին հոնորարը, ժամանակակից փոխարժեքով հաշված, կազմում է 3 մլն ֆունտ սթեռլինգ:
Ընդհանուր առմամբ՝ Բոնդի մասին նկարահանվել է 23 ֆիլմ:









































