2012-ը գինու համաշխարհային շուկայում հաջող տարի չէր։ Սա կապված է գինու արտադրության հիմնական շրջանների` Իտալիայի, Ֆրանսիայի, Արգենտինայի երաշտի հետ: Խաղողի բերքն աննախադեպ նվազել է՝ հասնելով 1970-ականների սկզբի ցուցանիշներին:
Խաղողի և գինու միջազգային կազմակերպության տնօրենի խոսքերով՝ այս տարի արտադրվել է 248 մլն հեկտալիտր գինի, ինչը 16 մլն հեկտալիտրով կամ 1,3 մլրդ շշով պակաս է՝ համեմատած նախորդ տավա ցուցանիշների հետ:
Գինեգործները ստիպված են բարձրացնել գինու գները և օգտագործել «սև օրվա» համար նախատեսված պաշարները:









































